29.07.2014

Թագադիր գործակալություն

«Եւ գտեալ զթագն ՝ դնէ ի գլուխն Արտաշիսի եւ թագաւորեցուցանէ ի վերայ ամենայն երկրիս Հայոց»

Արշակունյաց Հայաստանում Բագրատունի տոհմի ավագին էր պատկանում Թագադիրի  գործակալությունը: Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունի Շամբատ (Սմբատ) զորավարին Հայոց Վաղարշակ (Տրդատ Ա, 66-88 թթ.) թագավորը ինքն է շնորհել Արշակունիներին թագադիր լինելու իշխանությունը. «...նախ եւ առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորի եւ իմաստնոյ՝... Շամբատայ Բագրատ. տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշակունեաց. եւ որ ի նմանէ ծնեալ ազգ՝ լինել  

կոչմամբ յանուն նորա Բագրատունի, որ է այժմ մեծ նախարարութիւն ի մէջ աշխարհիս:»  Արքայի թագադրության արարողության ժամանակ Բագրատունի տոհմի ներկայացուցիչը դնում էր թագը արքայի գլխին, լրացնում արքայական հանդերձանքի տարրերը ու կապում զենքերը: Պատմահայր Մովսես Խորենացին  ոմն Երվանդի, որ Արշակունյաց ցեղից մի կնոջ որդի էր, կառավարման մասին գրում է.

24.07.2014

Երզնկայի «Եղբայրաց» միաբանությունը

Աշխարհին այսօր հայտնի են Եվրոպայի հոգևոր-ասպետական միաբանությունները, որոնք որքան դրական դեր խաղացին մարդկության պատմության մեջ, նույնքան էլ բացասական: Շնորհիվ այդ միաբնությունների՝ Արևելքում կործանվեցին մի շարք քաղաքներ, ոչնչացվեցին գյուղեր և շատ արյուն հոսեց: Նույն ժամանակամիջոցին, երբ ի հայտ եկան հոգևոր-ասպետական միաբանությունները, Հայաստանում դրանց զուգահեռ առաջացան կամ արդեն կային նման միաբանություններ: Ի ուրախություն մեզ՝ մեր մատենագիրները իրենց հիշատակություններում չեն զլացել հիշատակել նրանց գոյության մասին: 1280 թվականին Երզնկայում Գրիգոր վարդապետ Սանահինեցին, կարգվելով «Եղբայրաց» միաբանության գլուխ, կարգադրում է Կոստանդին Երզնկացի վարդապետին այդ միաբանության համար գրել մի կանոնադրություն : Այն այսօր հայտնի է «Սահմանք և կանօն» վերնագրով: Հետաքրքիր է, որ այս փաստը, մինչև վերջերս՝ չհաշված մինչխորհրդային շրջանը, որոշ ուսումնասիրողներ, հիմնականում Խորհրդային պատմաբանները, փորձել են աղավաղել՝ ներկայացնելով այն որպես հասարակական մի շարժում, և ոչ թե այն, ինչ մենք հասկանում ենք «օրդեն» անվան տակ, որի հայերեն համարժեքն է միաբանություն, և դա են փաստում կանոնադրությունում եղած բազմաթիվ վկայությունները: Երզնկացին «Եղբայրաց» միաբանության կանոնադրությունը սկսում է երկու ճանապարհների մասին ուսմունքով, ապա քննարկում եղբայրության տեսակները և այստեղ է, որ հստակ երևում է նրա օրդեն լինելը: Եղբայրության չորս տեսակ է առանձնացնում. եղբայր են կոչվում բոլոր մարդիկ, եղբայր են միևնույն

23.07.2014

Համառոտ ակնարկ ասպետության պատմությունից

Վերջերս ֆեյսբուքով և ֆեյսբուքյան շրջանակներից դուրս մի քնաի քննարկումներ առիթ հանդիսացան՝ վերստին անդրադառնալու ասպետության կամ ասպետական միաբանության գաղափարներին: Նորություն չէ, որ Հայստանում այդ իմաստով անգիտությունը է և մարդկանց պատկերացումները ասպետության մասին սահմանափակվում են ֆիլմերով կամ լավագույն դեպքում գեղարվեստական գրականության նկարագրություններով, իսկ գիտական շրջանակներում` խաչակրաց արշավանքների ժամանկ նրանց հետ եղած առնչություններով: Ասպետությունը իր ակունքներով կապված է միջնադարի հետ. արդեն վաղ միջնադարում նկատելի է միաբնություններ, որոնք ունեն շեշտված ասպետական դեմք: Հայոց մեջ էլ այդ գաղափարը զարգացել է միջնադարում. արդեն Բագրատունիների ժամանակ կար զարգացած ասպետություն (ձիավորների դաս), իսկ կիլիկյան շրջանում այն արդեն իր զարգացման գագաթնակետին էր հասել: Հիշելի է Հովհաննես Երզնկացի վարդապետի ճառը Թորոս և Հեթում արքայազների` ձավոր դառնալու պատվին. «Նորին Յոհանէս վարդապետի ասացեալ ի բանն առաքելոյ որ ասէ. Ամենայն անձն, որ ընդ իշխանութեամբ է, ի հնազանդութիւն կացցէ. Հաւուրն յորում օրհնեցան ձիաւորք արքայորդիք մեր Հեթում եւ Թորոս եւ մանգունք իշխանաց եւ որք յարքունական սպասաւորաց (Մ.Մ. ձեռ.2173, էջ 85բ-101բ, էջ 91ա-91բ)»: Ինչպես նկատելի է ճառի տողերից` ձիավոր-ասպետ (որոշ պատմիչների մոտ հանդիպում է կտրիչ ձևը) կամ օտար բառով` կավալեր դառնում են մանկտիք՝ այսինքն երիտասարդ պատանիները և այն կատարվում է հատուկ կարգով: Ասպետի աստիճան տալիս է թագավորը կամ թագավորական արյուն ունեցող մեկը, իսկ որոշ դեպքերում` հատուկ դիրքի իշխանները: Սա ընդհանուր ասպետության մասին, սակայն արդեն վաղ միջնադրաում, ըստ որոշ ուսումնասիրողների, Հայքում գործում էին Եղբայրաց միաբնությունները: Այժմ փորձենք հասկանալ` ինչ է միաբանությունը:

14.07.2014

ՍՏՄԹԱԱՄ ԱԳԺ-ի ատենապետ. « Մարդ պիտի գիտակցի, որ Միաբանությունը առաջին հերթին եղբայրություն է»

Հարցազրույց Սուրբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետական միաբանության Ասպետական գերագույն ժողովի ատենապետ Ա. Արամյանի հետ:
-Բարև Ձեզ  պրն. Արամյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ:
-Բարև Ձեզ:: Ուրախ եմ հարցազրույց տալու Ձեր բլոգին, որը ծանոթացնում է մարդկանց հայոց բազմադարյա միապետական ավանդույթներին:
-Պատմեք խնդրում եմ Սբ Տրդատ Մեծ թագավորի անվան ասպետականմիաբանության մասին: Ե՞րբ է հիմնադրվել Միաբանությունը:
-Միաբանությունը հիմնադրվել է 2013 թվականին: Միաբանության հիմնադրման օրը համընկել է Սբ Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրվա հետ, որը նշում է Հայ Առաքելական եկեղեցին:
-Ինչո՞ւ ընտրվեց հենց Տրդատ Մեծ արքան որպես Միաբանության երկնային հովանավոր և անվանադիր:
-Նախ այն պատճառով, որ Տրդատ Մեծը Մեծ Հայքի առաջին քրիստոնյա թագավորն էր: Արքա, որը լավ էր հասկանում միապետական և կենտրոնամետ իշխանությունը ամրապնդելու կարևորությունը, հզորություն և քաջություն  մարմնավորող կերպար, Աստվածային լույսը հայոց մեջ տարածողներից մեկը և վերջապես արքա, որը սրբացվել է Հայ Եկեղեցու կողմից. ահա այս բոլորը հաշվի առնելով Միաբանությունը անվանակոչվել է նրա անունով:

11.07.2014

Տրդատ Գ Մեծ

«Ուժեղ էր և պնդակազմ, հաստատ և ամուր ոսկորներով, հաղթանդամ մարմնով, բարձր հասակով քաջ ու հզոր պատերազմիկ էր»: Տրդատ Գ Մեծ արքան ծնվել է մոտ. 250-ական թվականներին: Արքայի կյանքի վաղ շրջանի մասին քիչ տեղեկություններ են մեզ հասել: Մովսես Խորենացին գրում է. «Փերմելիանոսը պատմում է Տրդատի քաջագործությունների մասին: Մանկության հասակում սիրում էր ձի հեծնել, կորովի ձիավարում էր, հաջողակ էր զինաշարժության մեջ, սովորել էր պատերազմական արվեստը »: Երբ հայոց Խոսրով Ա արքայի սպանությունից հետո պարսկական զորքը ներխուժում է Հայաստան, Արտավազդ Մանդակունի իշխանը թագաժառանգ Տրդատին փախցնում է Հռոմ...  

Թագավորելը

270-ականներին երիտասարդ արքայազնը կայսերական բանակում հռչակվում է իր քաջագործություններով: Նա առաջին անգամ թագադրվում է Հռոմեական կայսրությունում 274 թ: Դիոկղետիանոս կայսեր օրոք 287 թվականին Տրդատը նրա աջակցությամբ կարողանում է ազատագրել Մեծ Հայքը և հաստատվել հայոց գահին. Մովսես Խորենացին գրում է. «Եկեալ Տրդատայ յաշխարհս՝ առաքէ զՍմբատ ասպետ, զհայր Բագարատայ՝ ածել զկոյսն Աշխէն, զդուստրն Աշխադարայ, իւր ի կնութիւն. որ ինչ նուազ էր կոյսն արքային հասակի: Եւ հրամայէ գրել զնա արշակունի եւ զգեցուցանել ծիրանիս եւ թագ կապել, զի հարսնասցի արքայի»: (Աշխարհաբար` «Տրդատը մեր երկիրը վերադառնալով` Բագրատի հայր Սմբատ ասպետին ուղարկում է` իրեն կին բերելու Աշխադարի դուստր Աշխեն կույսին, որ հասակով թագավորից պակաս չէր: Հրամայում է նրան գրել Արշակունի, ծիրանիներ հագցնել և թագ կապել, որպեսզի թագավորին հարսնանա»: )

Երուսաղեմի հայ թագուհիները | Արդա


1098 թվականին Եդեսիայի բնակիչների ծրագրով և Բալդուին Բուլոնացու համաձայնությամբ Եդեսիայի հայ իշխան Թորոսը դավադրաբար սպանվում է, ու քաղաքի իշխանությունը հանձնվում է Բալդուին Բուլոնացուն: Սրանով հիմք է դրվում խաչակրաց առաջին պետությանը` Եդեսիայի կոմսությանը:
Ժամանակագիրները հայտնում են, որ Բալդուինը իր համար կին է ընտրում տեղի հայ մեծահարուստ ու ազդեցիկ իշխաններից մեկի դստերը: Սա կարելի է բացատրել նրանով, որ Եդեսիայի բնակչության մեծ մասը հայեր էին ու հայ կին ընտրելը, բացի նյութական աջակցություն ու մեծ օժիտ ստանալու ակնկալիքից, նաև քաղաքական նշանակություն ուներ:
Ժամանակակիցները մեզ չեն հայտնել այդ իշխանուհու անունը, սակայն  Գիյմոն Տյուրոսցին մեզ է փոխանցում իշխանուհու հոր անունը` Թաֆուս կամ Թաֆնուզ: Այժմ հաստատված է, որ նա Սամոսատի հայ իշխանն է, հավանաբար  Թորոսն անունով, որի եղբայր Կոստանդինը Կարկառ բերդի տերն էր:
Ժամանակագիրները մեզ չեն հայտնում այդ հայ իշխանուհու անունը, սակայն 18-րդ դարում հանդիպում ենք Արդա անվանը:
Այսպիսով Արդան դառնում է Եդեսիայի առաջին կոմսուհին: